ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զրկել է նախկին փոխնախագահ Քամալա Հարիսին պետական պահպանությունից, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով այն նամակի պատճենը, որին հասանելիություն է ունեցել։
Անհայտ հրամանագրին ծանոթ աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը Հարիսի անվտանգությունը երկարաձգել էր մեկ տարով՝ մինչև 2026 թվականը: Հրամանը հրապարակվել է միայն այսօր: Նա այն ստորագրել է պաշտոնը լքելուց կարճ ժամանակ առաջ: Օրենքով, նախկին փոխնախագահը կարող էր անվտանգությունն օգտագործել միայն իր լիազորությունների ժամկետի ավարտից վեց ամիս հետո:
CNN-ի տվյալներով՝ Թրամփը չեղյալ է հայտարարել հրամանագիրը հինգշաբթի օրվա «Հայրենիքի անվտանգության նախարարին ուղղված հուշագիր» նամակում:





























