Armenian text to speach

Կարմիր Կատար լճից կատարվող ապօրինի ջրառի դեպքով հարուցվել է վարույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Համացանցում տարածվել էր տեսանյութ Գեղամա Լեռնավահանի Աժդահակ լեռան Կարմիր Կատար խառնարանային լճից կատարվող ապօրինի ջրառի վերաբերյալ։

Տեսանյութի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։

Տեսչական մարմնից հայտնում են, որ վարույթի շրջանակներում իրականացվող գործողությունների ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Տեսանյութի վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են. «2025 թվականի օգոստոսի 29-ին համացանցում հրապարակվել է Գեղամա լեռնավահանի Աժդահակ լեռան Կարմիր Կատար խառնարանային լճից կատարվող ենթադրյալ ապօրինի ջրառի վերաբերյալ տեսանյութ։

Տեսանյութը և դրա վերաբերյալ ստացված ահազանգը փոխանցվել են ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, որի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ։

Վարույթի շրջանակում իրականացվում են ուսումնասիրություններ և ստուգողական գործողություններ՝ իրավախախտման փաստի ճշգրտման նպատակով։

Վարույթի ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։




Լրահոս