Armenian text to speach

Ապօրինի որսված 40կգ խեցգետինը բաց է թողնվել Հերհերի ջրամբար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օգոստոսի 29-ին, ժամը 9։00-ի սահմաններում ահազանգ էր ստացվել՝ քաղաքացու վարած ավտոմեքենայի բեռնախցում հայտնաբերված խեցգետնի վերաբերյալ։

ԲԸՏՄ տեսուչները տեղում պարզել են, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ Հ.Գ.-ն Հերհերի ջրամբարից ապօրինի որսացել էր 40.98 կգ խեցգետին։

Առանց թույլտվության ապօրինի որսված խեցգետնի ողջ խմբաքանակն առգրավվել և բաց է թողնվել Հերհերի ջրամբար։

Իրավախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության։




Լրահոս