Armenian text to speach

«Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի նախագծին տրվել է դրական եզրակացության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի օգոստոսի 29-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի նախագիծը։

Նախագիծը նախատեսում է խթանել ստեղծարար ոլորտներում ներդրումները, ժամանակակից արվեստագետների հանրայնացումը և ֆինանսական ինքնաբավությունը, կանխարգելել մշակութային ժառանգության ապօրինի տեղաշարժերը, ինչպես նաև ապահովել միջազգային հեղինակավոր աճուրդային տների ներգրավումը հայկական շուկա։

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ մշակվել են աճուրդների կազմակերպման ընդհանուր պահանջները, մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, ընթացակարգերը։ Գործունեությունը ենթակա է լիցենզավորման։

Նախագիծը լրամշակվել է պատգամավորների առաջարկների հիման վրա՝ ուսումնասիրելով նաև Ֆրանսիայի և Անգլիայի փորձը։ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել։




Լրահոս