2025 թվականի հունիսի 20-ին ՀՀ ԱԱԾ հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ԱԳՆ աշխատակցի կողմից լրտեսության և օտարերկրյա պետության օգտին պետական դավաճանություն կատարելու դեպքի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Ըստ հաղորդագրության՝ նախաքննության ընթացքում աշխատակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն), և որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Հետաքննությամբ տվյալներ չեն ստացվել, որ հանցագործությանը մասնակցել են այլ անձինք կամ ԱԳՆ-ի այլ աշխատակիցներ։ Տարածված տեղեկությունները, թե նա չի գործել միայնակ, իրականությանը չեն համապատասխանում։
Ըստ ԱԳՆ-ի՝ նշված անձը բարձրաստիճան պաշտոնյա կամ հյուպատոս չի եղել։






























