Armenian text to speach

ԱՄՆ-ն մերժել է պաղեստինցի պաշտոնյաների վիզաները․ Պաղեստինի նախագահը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ Պետդեպարտամենտը մերժել է պաղեստինցի պաշտոնյաների և դիվանագետների վիզաները՝ արգելելով նրանց մասնակցել սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։

Ըստ «The New York Post»-ի՝ հուշագրում առաջարկվում է մերժել բոլոր վիզաները, ներառյալ Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասինը, և չեղարկել հուլիսի 31-ից առաջ տրված փաստաթղթերը։

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի առաջին տեղակալ Թոմի Պիգոտը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների օրենքներին և ազգային անվտանգության շահերին համապատասխան՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մերժում և չեղարկում է Պաղեստինի ազատության կազմակերպության և Պաղեստինի ինքնավարության անդամներին տրամադրված վիզաները՝ ՄԱԿ-ի առաջիկա Գլխավոր ասամբլեայի նախաշեմին։

Հուշագրում նաև հիշատակվել է, որ Մահմուդ Աբասը նախատեսում էր ՄԱԿ-ի ամբիոնից ներկայացնել «սահմանադրական հռչակագիր»՝ անկախ Պաղեստինյան պետություն հռչակելու նպատակով։




Լրահոս