Armenian text to speach

«Արգել ՀԷԿ»-ում կնոջ դի են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օգոստոսի 29-ին ժամը 18։20-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան քաղաքի կամրջի տակով հոսող գետում դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, գետը քշել տարել էր մարմինը, և մոտ 40 րոպե որոնողական աշխատանքների արդյունքում այն դեպքի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Արգել ՀԷԿ»-ում հայտնաբերվել է։ Փրկարարները, ոստիկանները, քաղաքացիներն ու «Արգել ՀԷԿ»-ի աշխատակիցները մեծ դժվարությամբ այն դուրս են բերել։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Արփինե Բ․-ն է։

Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանություն՝ պարզվում է։




Լրահոս