ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չեղարկել Կոնգրեսի կողմից արդեն հաստատված մոտ 5 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը, գրում է The New York Post-ը։ Գումարը նախատեսված էր USAID ծրագրերի, խաղաղապահ առաքելությունների և միջազգային կազմակերպությունների համար։
Ամենամեծ հարվածը կստանան USAID-ի բյուջեն՝ ավելի քան 3 միլիարդ դոլար, ինչպես նաև ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունները՝ շուրջ 838 միլիոն դոլար։ Մի մասը նախատեսված էր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության խաղաղապահ առաքելությունների համար։
Թրամփի վարչակազմը որոշ ծրագրեր համարել է «մսխված ծախսեր»․ օրինակ՝ միլիոնավոր դոլարներ կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար Հոնդուրասում, ժողովրդավարության աջակցման համար Աֆրիկայում և Բալկաններում, ինչպես նաև ուկրաինացի նկարիչների գովազդի ծրագրի համար։
Միջոցների վերադարձի օրինականությունը վիճահարույց է․ ԱՄՆ կառավարության հաշվիչ պալատը դա անօրինական է համարում, իսկ Թրամփի վարչակազմը պնդում է, որ նման նախադեպեր եղել են 1970-ականներին։