
Երևանում գտնվող բազմաթիվ գարեջրատներ և բարեր նախապատրաստվում են շաբաթ լույս կիրակի գիշերը Իսպանիայի առաջնության շրջանակներում կայանալիք Մադրիդի “”Ռեալ””–””Բարսելոնա”” ֆուտբոլային հանդիպմանը՝ “”էլ կլասիկոյին””։Հանդիպումը մեկնարկելու է գիշերը ժամը մեկին և, մեր տեղեկություններով, ոստիկանությանը հրահանգված է խաղի ժամերին Երևանի փողոցներում ուժեղացված հսկողություն իրականացնել։ “”Բարսայի”” և “”Ռեալի”” հայաստանյան երկրպագուների հարաբերությունները վերջին շրջանում ծայրաստիճան սրվել են։ Վիրտուալ տարածքում, սոցիալական ցանցերում այս թեմաներով կրքոտ բախումներ են տեղի ունենում, և մտավախությունները, թե շաբաթ լույս կիրակի գիշերը կարող են տհաճ միջադեպեր կատարվել՝ չափազանցված չեն, մանավանդ որ մեզ մոտ էլ սկսել է լայնորեն տարածվել ֆուտբոլային հանդիպումները գարեջրատներում կամ բարերում դիտելու պրակտիկան։ Իրավիճակի վտանգը զգում են նաև գարեջրատների տերերը, որոնցից ոմանք միջոցներ են ձեռնարկում, որ այդ օրն ընդունեն միայն մեկ թիմի երկրպագուների։