ԱՄՆ վերաքննիչ դատարանը որոշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը լիազորություն չունի մաքսատուրքեր սահմանելու այնպես, ինչպես դրանք արվել են, ուստի վերջինիս կողմից սահմանված մաքսատուրքերի մեծ մասը դարձնում է անօրինական: Նշվում է, սակայն, որ դրանք ուժի մեջ կմնան մինչև Գերագույն դատարանի կողմից գործի քննությունը, հաղորդում է Ռիա Նովոստի-ն:
«Օրենքը նախագահին զգալի լիազորություններ է տալիս մի շարք գործողություններ ձեռնարկելու դեպքում, սակայն այդ գործողություններից ոչ մեկը հստակորեն չի ներառում մաքսատուրքեր, տուրքեր կամ հարկեր սահմանելու լիազորությունը»,- որոշել է դատարանը։
Թրամփը, սակայն, վերաքննիչ դատարանի որոշումը սխալ է անվանել։
«Այսօր խիստ կողմնակալ Վերաքննիչ դատարանը սխալմամբ որոշեց, որ մեր մաքսատուրքերը պետք է վերացվեն, բայց նրանք գիտեն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ի վերջո, կհաղթի», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։























































































