Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կպնդի Ռուսաստանի դեմ լրացուցիչ առաջնային և երկրորդային պատժամիջոցներ կիրառել, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպումը չկայանա։
«Հուսով եմ, որ եռակողմ հանդիպումը կկայանա։ Եթե հաջորդ շաբաթ տեսնենք, որ սա այլևս տեղի չի ունեցել, մենք շատ հստակ կպաշտպանենք առաջնային և երկրորդային պատժամիջոցների կիրառումը, որոնք ավելի մեծ ճնշում կգործադրեն Ռուսաստանի վրա», – ասել է նա մամուլի ասուլիսում։ Հեռարձակումը կատարվել է Ելիսեյան պալատի X սոցիալական ցանցի էջում։
Մակրոնը նշել է, որ ինքն ու Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը այս շաբաթավերջին կզանգահարեն ամերիկացի առաջնորդին՝ քննարկելու ուկրաինական հակամարտությունը։ Մակրոնը նաև ասել է, որ լրացուցիչ պատժամիջոցների համար ճնշումը կշարունակվի ոչ միայն Եվրամիության, այլև Միացյալ Նահանգների կողմից։





























