Երեկ օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Կանաչուտ գյուղում Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Սամվել Խ․-ն իր վարած, հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենայով բախվել է երկաթե սյանը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Մարտիրոս Սրաբյանը և կրտսեր պարեկ Համլետ Մուշեղյանը։Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունները։





























