Armenian text to speach

ՀՎԿԱԿ-ը հորդորում է սեպտեմբերի առաջին օրերին միջոցառումները կազմակերպել շենքերի ներսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում են․

«ՀՎԿԱԿ-ը խորհուրդ է տալիս սեպտեմբերի առաջին օրերին միջոցառումները կազմակերպել շենքերի ներսում՝ պայմանավորված շոգ եղանակով և սպասվող բարձր ջերմաստիճանով:

Oգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-3-ին Շիրակում, Կոտայքում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի և Տավուշի հովիտային շրջաններում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

​​​​ ՀՀ մարզերում և Երևանում օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին հայտնում է ՀՀ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

ՀՀ ԱՆ ՀՎԿ Ազգային Կենտրոնը զգուշացնում է.

Ուլտրամանուշակագույն ճառագայթները հատկապես արևոտ օրերին կարող են ունենալ մի շարք բացասական հետևանքներ մարդու առողջության վրա։ Դրանք հատկապես վտանգավոր են, երբ մարդը երկար ժամանակ է գտնվում արևի ուղիղ ճառագայթների տակ՝ առանց պատշաճ պաշտպանության։

Ուլտրամանուշակագայուն ճառագայթները կարող են պատճառ լինել արևահարության, մաշկի քաղցկեղի առաջացման։ Կարող են մաշկի վրա առաջացնել բշտիկներ, քոր, կարող է լինել այտուցվածություն։




Լրահոս