Ֆրանսիան ԵՄ երկրներին կառաջարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ իր առաջարկները Կոպենհագենում կայանալիք արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ: Այս մասին հանդիպումից առաջ հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն:
«Ես կներկայացնեմ Ֆրանսիայի կողմից մշակված առաջարկներ, որպեսզի մենք կարողանանք սպառել այն ռեսուրսները, որոնք (Ռուսաստանը) ներդնում է այս պատերազմի մեջ և կանգնեցնել ռուսական ռազմական մեքենան՝ թիրախավորելով էներգետիկ ոլորտը, ֆինանսական ոլորտը, բայց, հնարավոր է, նաև որոշ քաղաքացիական ոլորտներ, որոնք շարունակում են անուղղակիորեն աջակցել Ռուսաստանի պատերազմական ջանքերին», – ասել է նա լրագրողներին։



















































































