Armenian text to speach

Գերմանիան չի կարող պահպանել գոյություն ունեցող սոցիալական համակարգը. Մերց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գերմանիան այլևս չի կարող իրեն թույլ տալ պահպանել իր ներկայիս սոցիալ-տնտեսական համակարգը, քանի որ տարիներ շարունակ ապրել է իր միջոցների սահմաններից դուրս, Բոննում Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության (ՔԴՄ) համագումարում հայտարարել է կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

«Մենք պետք է ստանձնենք սոցիալական ապահովագրության համակարգի պատասխանատվությունը։ Մենք պարզապես այլևս չենք կարող մեզ թույլ տալ պահպանել այսօրվա համակարգը։ Մենք կապահովենք, որ երիտասարդ սերունդները նույնպես հնարավորություն ունենան ապրելու և աշխատելու Գերմանիայում, հասնելու բարգավաճման և ապագայում գտնելու ապահով աշխատանք», – կարծում է կանցլերը։

Մերցը հատուկ նշել է քաղաքացիական նպաստների վճարման համակարգը փոխելու անհրաժեշտությունը, որոնք, ի թիվս այլոց, ստանում են նաև Ուկրաինայից Գերմանիայում գտնվող փախստականները։




Լրահոս