Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Էվրո քաղաքում մեքենան մխրճվել է բարում հավաքված մարդկանց բազմության մեջ, հաղորդում է Le Figaro թերթը։ Նշվում է, որ բախումը, հնարավոր է, դիտավորյալ է եղել։
«Մոտավորապես ժամը 4-ին քաղաքի կենտրոնում գտնվող գինու բարում մի քանի մարդկանց միջև վեճ է սկսվել։ Անվտանգության աշխատակիցները որոշել են նրանց դուրս հանել հաստատությունից։ Այնուհետև այցելուներից մեկը հետապնդել է մեքենան և դիտավորյալ, մեծ արագությամբ, հետընթաց է կատարել դեպի հաստատության մոտ գտնվող մարդկանց ամբոխը», – հաղորդում է հրատարակությունը՝ հղում անելով քաղաքային դատախազությանը։
Բախումից մեկ տղամարդ մահացել է, հինգ տուժած հոսպիտալացվել է, որոնցից երկուսը գտնվում են ծանր վիճակում։ Միջադեպին մասնակցած երեք անձ, այդ թվում՝ մեկ կին, ձերբակալվել է։





























