Եմենի հյուսիսը կառավարող «Անսար Ալլահ» ռազմաքաղաքական շարժումը հաստատել է, որ Եմենի մայրաքաղաք Սանայի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածների արդյունքում սպանվել են իր կողմից վերահսկվող տարածքներում ստեղծված կառավարության վարչապետը և մի շարք նախարարներ։
«Մենք հայտարարում ենք Փոփոխությունների և արարման կառավարության վարչապետ Ահմեդ Ղալեբ ալ-Ռահավիի, ինչպես նաև նրա մի շարք նախարարների նահատակության մասին անցյալ հինգշաբթի», – ասվում է հութիների ղեկավարության հատուկ հայտարարության մեջ, որը մեջբերել է «Ալ Մասիրա» հեռուստաալիքը։
Նշվում է, որ վարչապետը և նախարարները մահացել են պլանային հանդիպման ժամանակ։
«Իսրայելցի թշնամին հարձակվել է վարչապետի և նրա մի շարք գործընկեր նախարարների վրա կառավարության կողմից անցած տարվա ընթացքում իր գործունեությունն ու արդյունքները գնահատելու համար անցկացված հերթական նիստի ժամանակ», – ասվում է հայտարարության մեջ։





























