Կամչատկայի երկրամասում գրանցվել է 5.5 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։
Երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 426 կմ հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 30.8 կմ խորության վրա։
Տուժածների ու ավերածությունների մասին չկան տեղեկություններ:




























