Armenian text to speach

Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են Սի Ծինփինի անունից տրված ընդունելությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի և տիկին Պեն Լուանի անունից՝ ի պատիվ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարների և նրանց տիկնանց տրված պաշտոնական ընդունելությանը։

Ընդունելության մասնակիցներին դիմավորել են ՉԺՀ նախագահը՝ տիկնոջ հետ միասին, որից հետո կայացել է արարողակարգային տեսալուսանկարահանման արարողություն։

Միջոցառման ընթացքում վարչապետ Փաշինյանը և տիկին Հակոբյանը զրույցներ են ունեցել մի շարք պետությունների ղեկավարների և նրանց տիկնանց հետ։




Լրահոս