Աֆղանստանի արևելյան երկու նահանգներում տեղի ունեցած 6 մագնիտուդով երկրաշարժից հետո հարյուրավոր մարդիկ են զոհվել և վիրավորվել։
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Երկրի իշխանությունները վիրավորներին ուղղաթիռներով տեղափոխել են անվտանգ վայրեր, փրկարարները շարունակում են փլատակներում ողջ մնացածների որոնումները։
Աֆղանստանի առողջապահական իշխանությունները զոհերի հստակ թիվ առայժմ չեն հայտնել։
Ըստ Առողջապահության նախարարության խոսնակի՝ մի քանի հիվանդանոցների տվյալներով՝ զոհերի ու վիրավորների թիվը հասել է 400-ի, սակայն այդ թիվն, ամենայն հավանականությամբ, կավելանա։
Կունարի նահանգում երեք գյուղ է ավերվել, բազմաթիվ այլ գյուղեր լուրջ վնասներ են կրել։ Ըստ Կունարի իշխանությունների՝ նահանգում շուրջ 250 մարդ է զոհվել, 500-ը՝ վիրավորվել։
Reuters-ը հիշեցնում է, որ Աֆղանստանում հաճախ են երկրաշարժեր տեղի ունենում։ 2024 թվականին մի շարք երկրաշարժերի հետևանքով երկրում ավելի քան 1000 մարդ է զոհվել։




























