2022 թվականի հոկտեմբերի 7-ին ԲԴԽ անդամների կողմից Կարեն Անդրեասյանը ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, ապա այդ պաշտոնից հեռացավ՝ վարչապետի կողմից SMS ստանալով։ Օրերս էլ հենց նույն Նիկոլ Փաշինյանի հրամանով նա նշանակվել է միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ։
2024 թվականի դեկտեմբերին Կարեն Անդրեասյանը ներկայացրել է պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր։
Համաձայն այդ հայտարարագրի՝ Անդրեասյանը պաշտոնանկ լինելու պահին ունեցել է 5 անշարժ գույք՝ 2 բնակարան, 2 անհատական բնակելի տուն և 1 հողամաս։
Բնակարաններից մեկը Անդրեասյանը ձեռք է բերել 2023 թվականին Երևանում՝ 61 մլն 699 հազար դրամ արժեքով։
Տրանսպորտային միջոցներ նախկին ՄԻՊ-ը, նախկին ԲԴԽ նախագահը չի հայտարարագրել։
Կարեն Անդրեասյանը հայտարարագրել է 2017 թվականին ձեռք բերված՝ 4 մլն դրամ արժեք ունեցող թանկարժեք զարդ, որը ներկայացվել է որպես նվիրատվություն։
Բանկային հաշիվների մնացորդները պաշտոնը դադարեցնելու պահին կազմել են գրեթե 166 հազար եվրո, 431 ԱՄՆ դոլար և 173 հազար 985 դրամ։
Պաշտոնը ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ առկա կանխիկ դրամական միջոցները կազմել են 1,5 մլն դրամ։
Հաշվետու ժամանակաշրջանի եկամուտները կազմել են 16 մլն 938 հազար դրամ՝ որպես աշխատանքի վարձատրություն ՀՀ ԲԴԽ Դատական դեպարտամենտից։
Հանգստի համար կատարած ճանապարհածախսը տվյալ պահին կազմել է 9 մլն 400 հազար դրամ։
Էմմա Միքայելյան

























































































