Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին նշել է, որ միշտ հաճույք է ստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումներից։
«Միշտ հաճելի է հանդիպել նախագահ Պուտինի հետ», – գրել է վարչապետը X-ում Տյանցզինում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովից առաջ Ռուսաստանի ղեկավարի հետ հանդիպումից հետո։
Կառավարության ղեկավարը հրապարակել է Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ իր կուլիսային զրույցների լուսանկարներ։ «Հաղորդակցությունը շարունակվում է Տյանցզինում։ Կարծիքների փոխանակում նախագահ Պուտինի և նախագահ Սի Ծինփինի հետ ՇՀԿ գագաթնաժողովի ժամանակ»,-գրել է նա։
Տյանցզինում Մոդին նաև հանդիպել է Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի նախագահների և Հայաստանի վարչապետի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը։





























