Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շիրակում շարունակվում է տարածվել դաբաղի հիվանդությունը. ահազանգ` Հոռոմ համայնքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արդեն տևական ժամանակ է, ինչ Շիրակի մարզի տարբեր գյուղերից մեզ ահազանգում են, որ կենդանիների մոտ դաբաղի հիվանդություն է սկսվել և շարունակվում է տարածվել։

«Հիվանդությունը կա, լրիվ տարածաշրջանում կա։ Կողքի գյուղերից տարածվելով հասել է մինչև մեր՝ Հոռոմ գյուղ։ Հստակ չեմ կարող ասել, քանի կենդանի է հիվանդությունից սատկել, բայց նկատելի է։ Իմ խոզի 20 գոճիները սատկել են, բոլորն էլ հիվանդությունից», – ասում է մեզ ահազանգած քաղաքացին։

Մեր զրուցակիցը հույս չունի, որ կփոխհատուցեն։ Ասում է՝ վնաս միշտ էլ կրել ենք, ի՞նչ փոխհատուցում, ո՞վ պիտի փոխհատուցի։

Մենք զրուցել ենք նաև Հոռոմի համայնքի ղեկավար Գուրգեն Սարգսյանի հետ։ Մեզ հետ զրույցում համայնքի ղեկավարը նշեց, որ համաճարակը արդեն ետ է քաշվում գյուղից։

Համայնքի ղեկավարը նշում է, որ առանց հետազոտության էլ պարզ է՝ կենդանիների մոտ տարածվող հիվանդությունը դաբաղի ախտանիշներ ունի։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս