
Թերթը գրում է, որ արդեն մի քանի օր է, ինչ խոսվում է Արդարադատության նախարարության “”Դատապարտյալների հիվանդանոց”” քրեակատարողական հիմնարկը վաճառելու մասին: “”Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը մեր հարցերի պատասխանը գտնելու համար խորհուրդ տվեց ծանոթանալ կառավարության այս տարվա 831/Ն որոշմանը: Ըստ այդ որոշման` “”Դատապարտյալների հիվանդանոց”” քրեակատարողական հիմնարկի զբաղեցրած` Երեւան Արշակունյաց-2 հասցեում գտնվող 6355 քառ. մետր ընդհանուր մակերեսով համալիրն ու 1.7 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածքը գնահատվել են ոչ պակաս, քան 5,600, 000,0 հազար դրամ: Գնորդը, պարզվեց, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Բ. Ֆանարջյան-76 հասցեում գտնվող “”Ուռուցքաբանության ազգային կենտրոն”” ՓԲԸ-ն է””,- գրում է “”Առավոտ””-ը: