Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) կարող է առաջատար դառնալ աշխարհում գլոբալ կառավարման ավելի արդար համակարգ ձևավորելու գործում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Թվում է, թե ՇՀԿ-ն կարող է առաջատար դեր ստանձնել աշխարհում ավելի արդար և հավասար համաշխարհային կառավարման համակարգ ձևավորելու ջանքերում, որը կհիմնվի միջազգային իրավունքի գերակայության և ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական դրույթների վրա։ Այն կլինի իսկապես հավասարակշռված և հաշվի կառնի երկրների հնարավորինս լայն շրջանակի շահերը, կերաշխավորի նրանց կայուն զարգացման և անվտանգության հնարավորությունները», – ասել է Պուտինը «ՇՀԿ Պլյուս» ձևաչափով հանդիպման ժամանակ։

























































































