Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էջմիածնում դաժանաբար սպանված 22-ամյա երիտասարդի գործով որոշում է կայացվել․ նոր կալանավորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այս տարվա ապրիլի 23- ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել Էջմիածնի բնակիչ 22-ամյա Պարգև Հակոբյանը, ով մոտ 10 օր, գտնվելով կոմայի մեջ, այդպես էլ գիտակցության չգալով մահացավ։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվում է քրեական վարույթ։ Ըստ քննչական կոմիտեի երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 10-րդ և 15-րդ կետերով (առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն իրականացվել է առանձնակի դաժանությամբ, շահադիտական դրդումներով և ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով)։

Դեպքից 10 օր անց կալանավորվեց Էջմիածնում հայտնի բանտում գտնվող «Գոջոյի» որդիներից մեկլը , իսկ ահա 3 ամիս անց «Գոջոյի» որդիներից մյուսը ևս ներկայացավ իրավապահներին, որի նկատմամբ ըստ ՀՀ քննչական կոմիտեի խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Մեզ հայտնի դարձավ, որ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ գործը ուղարկվել է դատարան

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս