
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը մինչև իր ընտրությունն ունեցած ելույթում անդրադարձել էր նաև ԱԺ աշխատակազմի գործունեությանը՝ մասնավորապես աշխատակազմ–պառլամենտ հարաբերություններին։ “”Կարծես թե մեզ մոտ ձևավորվել է թյուր տպավորություն, որ ոչ թե աշխատակագմն է սպասարկում պատգամավորների աշխատանքը, այլ հակառակը։ Այստեղ մենք ունենք անելիքներ””,– իր ելույթում ասել էր Սամվել Նիկոյանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սամվել Նիկոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի հարաբերությունները, մեղմ ասած, “”բարի դրացիական”” չեն, կարելի է ենթադրել, որ նրա այս խոսքերը հենց Ղարիբջանյանին էին ուղղված և շուտով խորհրդարանում հերթական պաշտոնանկությունը տեղի կունենա։ Չնայած Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո Գեղամ Ղարիբջանյանը հայտարարել էր, թե «ինքը մնայուն արժեք է”” և չի պատրաստվում հեռանալ, սակայն Սամվել Նիկոյանի հետ նա, ամենայն հավանականությամբ, չի կարողանա աշխատել։