Այս սեպտեմբերից դպրոցներում 10-րդ և 11-րդ դասարաններում «Հայոց պատմության», նույն ինքը՝ «Հայաստանի պատմության» դասագրքեր չեն լինի. դրանց կփոխարինեն «թղթապանակներ։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ավագ դասարանների դասագրքեր «դեռ պիտի ունենանք», իսկ ուսումնական տարվա մեկնարկին մնացել է 3 օր։
Հայտարարված մրցույթներում ներկայացվել են ստանդարտներին չհամապատասխանող գրքեր։ Չեն լինի նաև 11-րդ դասարանի բնագիտություն առարկայի դասագրքեր, որը նոր առարկա է։
Ստացվում է, որ նախարարը, ով սեփական բացթողումները թաքցնելու համար աջուձախ վիրավորում է լրագրողներին՝ միայն թե հարցերից խույս տա, ստեղծել է առարկա, բայց այդ առարկայի համար դասագիրք չկա, որ դասավանդեն: Ասել, թե ծիծաղելի է, կնշանակի ոչինչ չասել։
Իսկ ի՞նչ է թղթապանակը
«Ուսումնական թղթապանակը իրենից ներկայացնում է առարկային համապատասխան յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ անհրաժեշտ նյութերի հավաքածու, որոնք պետք են այդ թեման ուսումնասիրելու համար։ Դրանք կարող են լինել էլեկտրոնային կամ թղթային։ Յուրաքանչյուր դպրոց ինքն է որոշելու ինչպես դա անել», – նշել է Անդրեասյանը։
Ընդգծենք, որ «թղթապանակը» դեռ չի նշանակում դասագիրք։ Պատմության դասագրքերի բացակայության, առկա դասագրքերում քաղաքական քարոզի և այս ֆոնին Ժաննա Անդրեասյանի անտեղյակության մասին ArmLur.am-ը զրուցել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի հետ։
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























