ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Խոջոյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մասնակցել է սեպտեմբերի 1-ին նվիրված միջոցառմանը։
Արման Խոջոյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին և շնորհավորել ուսանողների նորամուտը։ «Ձեզ հետ միասին մենք պետք է կերտենք գյուղատնտեսություն, որտեղ գիտությունը, առաջադեմ տեխնոլոգիաներն ու շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարությունը քայլում են միասին։ Մենք պատրաստ ենք ձեզ աջակցելու և միասին անցնելու այս հպարտության արժանի ուղին», – նշել է Արման Խոջոյանը։























