Մարդասիրական օգնություն տեղափոխող նավատորմը, որի մեջ էին պաղեստինամետ ակտիվիստներ, նրանց թվում՝ Գրետա Թունբերգը, փոթորկի պատճառով վերադարձել է իսպանական նավահանգիստ։ Այդ մասին հայտնել է Global Sumud Flotilla կազմակերպությունը։
Միջերկրական ծովում նավարկելիս նավատորմը բախվել է ուժեղ փոթորկի. քամու արագությունը հասել է 30 հանգույցի (մոտ 55 կմ/ժ)։
«Մենք ստիպված էինք հետաձգել նավարկումը։ Այդ որոշումն ընդունվել է հիմնականում մասնակիցների անվտանգության և առաքելության հաջող ավարտի համար»,- նշել են կազմակերպիչները։ Հաջորդ նավարկության փորձի կոնկրետ ամսաթիվը դեռևս չի հայտարարվել։
Նավատորմը Իսպանիայից Գազա պետք է մեկներ օգոստոսի 31-ին։ Ըստ կազմակերպիչների՝ դա նախորդ բոլոր առաքելություններից խոշորագույնն է. 44 երկրներից ժամանած ակտիվիստներ, բժիշկներ և լրագրողներ տասնյակ նավերով մեկնել են հակամարտության գոտի։ Նախատեսված էր, որ այցելությունը յոթից ութ օր էր տևելու։
Գրետա Թունբերգն դեռ հունիսին մասնակցել էր նմանատիպ ակցիայի։ Այնուհետև «Ազատության նավատորմը» փորձել էր խորհրդանշական մարդասիրական օգնություն հասցնել Գազա, սակայն հունիսի 9-ի գիշերը Իսրայելի ռազմածովային հատուկ նշանակության ուժերը կալանավորվել են նավը, որից հետո Թունբերգը վտարվել է Իսրայելից։

























































































