Armenian text to speach

Ալավերդի-Վանաձոր ճանապարհին մեքենաներ են բախվել․ 5 վիրավոր կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Օգոստոսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են «Toyota» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները և 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel»-ի գազի բալոնի փականը և փրկարարական մեքենայով «Toyota»-ի ուղևորին տեղափոխել բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։




Լրահոս