Armenian text to speach

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հրավիրում է մասնակցելու ամենամյա երիտասարդական ֆորումին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ընդունում է 2025 թվականի ամենամյա երիտասարդական ֆորումի մասնակցության հայտերը։

Ինչպես  տեղեկացրին նախարարությունից, ամենամյա երիտասարդական ֆորումն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ։ Այն նպատակ ունի մեկ հարթակում համախմբելու Հայաստանի 10 մարզերից և Երևանից շուրջ 150 երիտասարդների, կամավորների, երիտասարդական աշխատողների, համայնքապետարանների և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների:

Հայտարարության մեջ նաև նշվում է. «Մասնակիցները հնարավորություն կունենան քննարկելու իրենց հուզող խնդիրները, կարիքները և ակնկալիքները պետական և տեղական մակարդակներում երիտասարդության հարցերով պատասխանատու կառույցների հետ։

Ֆորումը հնարավորություն կտա երիտասարդներին ակտիվ ներգրավվելու պետական և տեղական քաղաքականությունների ձևավորման գործընթացում, կապահովի նրանց կարծիքների լսելիությունը և կզարգացնի համագործակցությունը տարբեր համայնքների երիտասարդների միջև։ Ֆորումը նաև կխթանի երիտասարդների  ակտիվության բարձրացմանը համայնքային և հասարակական կյանքում։

Ֆորումին կարող են մասնակցել՝

  1. 16-35 տարեկան երիտասարդներ, որոնք իրազեկ են իրենց համայնքում երիտասարդներին հուզող խնդիրներից և արդեն ներգրավված են դրանց լուծման գործընթացներում,
  2. 16-35 տարեկան կամավորներ,
  3. երիտասարդական աշխատողներ,
  4. համայնքապետարաններում աշխատող երիտասարդության հարցերի պատասխանատուներ,
  5. երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Երիտասարդական ֆորումը կանցկացվի  2025 թ․ սեպտեմբերի 26-28-ը։

Ամենամյա երիտասարդական ֆորումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միության կողմից։




Լրահոս