Armenian text to speach

Այսօր Արցախի անկախության օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

1991 թվականի հենց այս օրը Ստեփանակերտում գումարվեց Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որի ընթացքում ընդունվեց անկախ պետականություն հռչակելու որոշումը։

Որոշումն ընդունվեց Խորհրդային Միության փլուզման և տարածաշրջանում ընթացող քաղաքական գործընթացների պայմաններում։ Արցախյան հայությունը իր պատմական իրավունքի հիման վրա արտահայտեց ինքնորոշման կամքը՝ հայտարարելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) ստեղծման մասին։ Անկախության հռչակագրից հետո, 1991 թվականի դեկտեմբերի 10-ին, Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքներով բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ քվեարկեց անկախությանը։

Այսօր, երբ Արցախը ադրբեջանական վերահսկողության տակ է, այնուամենայնիվ Հայաստանի հանրությունը, ի դեմս արցախահայության, շարունակում է պահպանել Արցախի ապագայի հանդեպ պարտավորության զգացումն ու վերադարձի հույսը:




Լրահոս