Հայաստանում ապրանքաշրջանառության եւ շուկայի քաոսային վիճակը, ըստ տնտեսագետների, համապատասխան մարմինների անգործության հետեւանք է։ Հենց այդ մարմիններից մեկը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն է, որը ղեկավարում է Արմեն Կոտոլյանը։
Տեսչական մարմինը 2018 թվականի հեղափոխությունից հետո ղեկավարում է ՔՊ-ական Արմեն Կոտոլյանը։ Կոտոլյանը հայտարարագրել է 2 հողամաս Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում, որոնք ձեռք է բերել 2020 թվականին։ Նա հայտարարագրել է հիփոթեքով ձեռք բերված բնակարան եւ ավտոկայանատեղի։ Համաձայն «Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» բաժնից անշարժ գույքի հիփոթեքների մայր գումարի մնացորդը կազմել է 26 մլն 726 հազար դրամ։
Կոտոլյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։
Արմեն Կոտոլյանը հայտարարագրել է 2005 թվականին ժառանգություն ստացած և 4 մլն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ժամացույց, սակայն հստակ արժեքը չի նշել։
Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 8 մլն 337 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 հազար ԱՄՆ դոլար, 4 մլն դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 494 հազար դրամ, որից 13 մլն 508 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ վարչապետի աշխատակազմից, 2 մլն 842 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է, որն էլ բնակարանի և ավտոկայանատեղիի հիփոթեքի մայր գումարը մարելու համար է։ Եկկամուտներից 144 հազար 248 դրամը այլ եկամուտ է Ինեկոբանկ ՓԲԸ-ից։
Արմեն կոտոլյանը հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։
Էմմա Միքայելյան

























































































