Armenian text to speach

Սեպտեմբերի 4-5-ին պլանային ջրանջատում կլինի Գյումրիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 4-ին ժամը 10.00-ից մինչեւ սեպտեմբերի 5-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Անի» թաղամասի, Անտառավան 4, 5 թաղամասերի, Սավոյան, Խր. Հայրիկ, Մազմանյան, Սպարտակի, Ղանդիլյան /նրբ./, Ղուկասյան /նրբ./, Ծննդատան, Ա. Պետրոսյան, Կաթսայատան/նրբ./ Կոմինտերնի /նրբ./, Մյասնիկյան, Լ. Մադոյան, Մերկուրովի, Հնոցավան /շարքեր/փողոցների եւ Տիգրան Մեծ պողոտայի ջրամատակարարումը:

Հավելենք նաև, որ Գյումրի քաղաքի մնացած փողոցներում ջրի ճնշումը զգալի կնվազի:

 




Լրահոս