1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած պատգամավորների մարզային և Շահումյանի խորհրդի համատեղ նիստում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Չնայած այն հանագամանքին, որ այսօր Արցախը բռնազավթված է Ադրբեջանի կողմից, անուամենայնիվ, Արցախի Հանրապետության Անկախության հռչակման գաղափարը մեծ կարևորություն ունի: Ուստի՝ մենք ներկայացնում ենք, թե ովքեր և ինչպես են անդրադարձել հայկական երկրորդ պետականության անկախության հռչակմանգաղափարին:
Օրվա խորհուրդով պայմանավորված իր ուղերձն է հղել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Արցախի Հանրապետության անկախության օրվա առիթով, մասնավորապես, նշելով. ‹‹Հայրապետական մեր հորդորն է, որ բազմապատկենք մեր ջանքերը՝ միջազգային հանրության աջակցությամբ պաշտպանելու Արցախի մեր տեղահանված ժողովրդի իրավունքները, ոչնչացումից փրկելու հայկական հոգևոր-մշակութային բազմադարյա ժառանգությունը և հայրենիք վերադարձնելու գերեվարված մեր զավակներին։ Համախմբվենք հանուն մեր պետականության զորացման ու ամրապնդման, մեր երկրի տարածքային ամբողջականության անխախտելիության պահպանման։ Անաղարտ պահենք հայկական մեր ինքնությունն ու ազգային արժեքները՝ հուսառատ մեր հայացքը միշտ ուղղելով դեպի մեր կյանքի շնորհաբեր ապագան››։
Օրվա խորհրդին անդրադարձել է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշելով. ‹‹Ես հավատում եմ, որ ինչպես իմ սերնդին հաջողվեց բռնակցումից տասնամյակներ անց ազատագրել հայրենի հողը, վերականգնել արդարությունը, ազգային արժանապատվությունը և հայատյաց Ադրբեջանին պարտադրել խաղաղություն, այլ ոչ թե անարժանապատիվ պայմաններով խաղաղություն մուրալ, այնպես էլ այս ողբերգությունից դուրս կգանք հաղթանակով:
Ուրեմն թող մեր ցավը դառնա վճռականություն, թող մեր կորուստները դառնան պայքարի խթան, և թող Սեպտեմբերի 2-ը մնա ոչ թե անցյալի հիշատակ, այլ հաղթանակով պսակվելիք ապագայի աներեր համոզմունք։
Այո, Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէր, սակայն Արցախի հարցը միջազգայնորեն ճանաչված է որպես խնդիր՝ դրա արդար և կայուն կարգավորման համար նախկինում ստեղծված միջազգային մեխանիզմներով:
Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ միջազգային ճնշում գործադրելու հնարավորությունները և հիմքերն այսօր էլ առկա են, սակայն Հայաստանի գործող վարչախումբը դիտավորյալ այդ գործիքակազմից չի օգտվում››:
Արցախի Հանրապետության Անկախության օրվա խորհրդին անդրադարձել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ նշելով. «Պատմություն, դասագրքեր, իրականություն կեղծելով պատմական իրողությունները չեն փոխվում։ Այսօր հայն այլևս Արցախում չի ապրում: Սա պարզապես մի ամբողջ ժողովրդի ողբերգություն է:
Այսօր հայը ինքը պետք է որոշի` առկա իրողություններն ընդունում է որպես պատմության ավա՞րտ, դատավճի՞ռ կամ վերջնական վախճա՞ն, թե՞ ընտրում է խելամտությունը, սթափությունն ու արժանապատվությունը:
Ես համոզված եմ, որ անհրաժեշտ պահին, հայ մարդը ճիշտ որոշում կկայացնի»։
Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության Անկախության օրվա գաղափարի շուրջ արցախահայությունն խորհրդանշական դարձած Ազատության հրապարակում կրկին հանդես է գալու մեծ հանրահավաքով:
Հանարահավաքին ներկա են գտնվելու ինչպես Արցախի պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպություններ, այլև մասնակցելու են հայաստանյան քաղաքական գործիչներ ու ուժեր:
Արցախհայության կողքին կանգնելու ցանկություն են հայտնել և մյուսներին կոչ են արել ևս միանալու հետևյալ քաղաքական դեմքերը.
ՀՀ ԱԺ պատգամավոր, ‹‹Հայաստան›› խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կոչ է արել իր մարտական, ծառայակից և գաղափարակից ընկերներին մասնակցելու հանրահավաքին՝ նշելով հետևյալը.
‹‹Մեր միասնությամբ միայն կարող ենք կանգնեցնել պարտությունների, կորուստների, զիջումների աղետաբեր շղթան և վերականգնել հայի արժանապատվությունն ու հեղինակությունը` զրկելով պարտված իշխանությանը այսուհետ Հայաստանը ներկայացնելու, Հայաստանի անունից Հայաստանի շահերին դեմ որոշումներ կայացնելու հնարավորությունից››:
ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը՝ հայտարարելով. ‹‹Արցախը մերն է ոչ միայն պատմությամբ, այլև պատասխանատվությամբ››:
ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը կարևորելով օրվա խորհուրդը ևս կոչ է արել հանրությանը միանալ արցախհայության հանարահավաքին:
‹‹Միասնական Վարդենիս›› ղեկավար Դավիթ Շահնազարյանը ևս կարևորել է օրվա խորհուրդի շուրջ հանարահավաքի իրականացումը. ‹‹Արցախը երբևէ չէր եղել անկախ Ադրբեջանի կազմում, ըստ այդմ կիրառելի չէր տարածքային ամբողջականության սկզբունքը››:
Վարդենիս ավագանու անդամ Արաքսյա Հայրապետյանը. ‹‹Հայկական Արցախի լինելու խնդիրը ոչ միայն չի կորցրել իր գոյաբանական նշանակությունը, այլև համազգային նոր հանձնառությունների և այս կործանարար ընթացքը կասեցնելու հրամայականն է թելադրում››։
Քաղաքագետ Արա Պողոսյանը. «Հիշողությունն առաջին հերթին հարգանք է Արցախի ազատության և անկախության համար ընկած մեր եղբայրների հիշատակին»:
Հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանը. «Ամեն ինչ կախված է մեր միասնական պայքարից ու մեր կամքից»։
Նանիկ Աղասյան






























