
Կիեւի Շեւչենկոյի շրջանի դատարանը եւս մեկ քրեական գործի շրջանակներում հինգշաբթի օրը որոշում է կայացրել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ձերբակալության մասին,-հաղորդում է BBC -ին: Գործի շրջանակներում Տիմոշենկոյին մեղադրում են պետբյուջեից 405,5 միլիոն դոլար հափշտակելու, կազմակերպության շահույթի ավելի քան 165 միլիոն դոլարը թաքցնելու եւ ավելի քան 5,8 միլիոն դոլարի հարկ չվճարելու մեջ: