Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը և դրան առնչվող կառույցները փակելու որոշումը։
Այս մասին ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Նշվում է, որ երկու երկրների համատեղ ջանքերով իրականացված որոշումը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի կարևոր փուլերից մեկն է։
Սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշեց փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը։





























