«Բելգիան կճանաչի Պաղեստինը ՄԱԿ-ի նստաշրջանում», – երեքշաբթի օրը հայտարարել է Բելգիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոստը։
Բելգիան մտադիր է ճանաչել Պաղեստին պետությունը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում,
Պրևոստը հայտարարեց Իսրայելի իշխանությունների և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի դեմ մի շարք պատժամիջոցների մասին՝ տարածաշրջանում մարդասիրական ճգնաժամը լուծելու համար։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան, Կանադան և Ֆրանսիան հայտարարել էին Պաղեստին պետությունը աշնանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ճանաչելու իրենց ծրագրերի մասին։





























