ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի երազում Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու մասին։
«Ոչ», – պատասխանել է նա The Daily Caller- ի լրագրողի՝ այս մասին հարցին։
Թրամփի խոսքով՝ ինքը միայն ցանկանում է, որ իր հետ արդար վարվեն իր նվաճումների համար։ ԱՄՆ նախագահը կարծում է, որ իր երկրորդ նախագահական ժամկետի սկզբից ի վեր, իր շնորհիվ, աշխարհում յոթ հակամարտություն դադարեցվել և կանխվել է։
«Ոչ մեկին դա չի հաջողվել անել։ Բայց, ինչպես ասում են, ինչ կա, կա», – ասել է Թրամփը։
Նշենք, որ Թրամփին Նոբելյան մրցանակ շնորհելու մասին խոսել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնյան բանակցությունների ժամանակ։

























































































