Armenian text to speach

«Սա ինքնության պայքար է, մեր առանցքը վերագտնելու պայքար». Սուրեն Պետրոսյանի անդրադարձն Արցախի Անկախության օրվան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

‹‹Ժողովրդավարական համախմբում›› կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը ArmLur.am լրատվականի հետ զրույցում անդրադառնալով Արցախի Հանրապետության Անկախության հռչակման օրվա խորհրդի, գաղավարի կարևորությանը՝ զուգահեռներ անցկացրեց Հռոմեկան կայսրության վերջնական անկման՝ 476 թվականի պատմական իրադարձության հետ:

‹‹ Բազմաթիվ հեղինակավոր պատմաբաններ վերլուծելով Հռոմի անկումը, որպես դրա հիմնական պատճառ նշում են նրա ինքնության և էության կորուստը։ Հռոմը դադարել էր հաղթել և դադարել էր լինել նվաճող, այսինքն հեռվացել էր կայսրության յուրատեսակ առանցք հանդիսացող բանաձևերից և կորցրել սեփական ճանապարհը։

1994թ. Արցախի ազատագրումով հայը հաղթահարեց իրեն շատ երկար տարիներ պարտադրված մազապուրծի, քռքաշ գոյատևողի ու խաղաղություն աղերսողի կեղծ էությունը։
Հայն սկսեց վստահորեն վերագտնել սեփական ճանապարհը և իր իրական ինքնության առանցքը, որտեղ նա հավակնոտ է, պայքարող և հաղթող։ Սական 1994թ. – ից ի վեր մեր քաղաքական բոլոր վերնախավերը (բացառությամբ նրանց ում ընթացքը կասեցրեց հոկտեմբերի 27-ը) արեցին ամեն ինչ որ հայը վերադառնա իրեն պարտադրված քռքաշ գոյատևողի կեղծ էությանը՝ չլինելով սովոր ոչ հավակնություններ ունենալուն և ոչ էլ հաղթելուն։ Արեցին այնպես, որ մենք հաղթողի կերպարում մեզ զգանք մշտապես անպաշտպան, անհարմար և մեր հաղթանակը ընկալենք, որպես «պատմական սխալ» և նորմերից շեղում։ Ջանք չխնայվեց, որ մենք երբեք չփորձենք անգամ նվազագույն պատկերացում ունենալ մեր իրական դերի, կարողությունների և հնարավորություններն մասին, որ այն երբեք չդառնա մեր ընթացքի, մեր կենսափիլիսոփայության առանցքը››,- համոզված է Սուրեն Պետրոսյանը։

Մեր զրուցակիցը նաև նշում է, որ հաղթանակած կարգավիճակից աստիճանաբար տարան պարտվածի հոգեբանության և փորձեցին այդ մտքի հետ մեզ հաշտեցնել: Մեր զրուցակցի խոսքով՝ փորձ արվեց մեր միտքն առավելագույնը սահմանափակվի հպատակության օբյեկտի ակտիվ փնտրտուքի շրջանակներում։ Սուրեն Պետրոսյանը համոզված է, որ ներկայիս իշխանությունն այսօր «փառքով» ավարտին է հասցնում այն «պատմական սխալի շտկման» երկարամյա քաղաքականությունը, վերջնականապես ամրագրելով քռքաշ գոյատևողի, մազապուրծի և խաղաղություն աղերսողի կերպարը, սակայն ամենակարևորը «վերադարձնում է» այն կարգավիճակը, երբ մենք մեզ պարտված վիճակում ենք զգում ամենապաշտպանվածն ու հարմարավետը, երբ ամենանվաստացած վիճակում ենք մեզ զգում ամենահպարտը և ամենաանկախն ենք զգում, երբ ամենակախյալն ենք։

Սուրեն Պետրոսյանը վստահեցնում է. ‹‹Սա ինքնության պայքար է, մեր առանցքը վերագտնելու պայքար, որի միակ ճանապարը այս քաղաքական համակարգի և փոխհամաձայնեցված խմբիշխանության հաղթահարումն ու հայկական պետության ձևավորումն է››։

 

Նանիկ Աղասյան




Լրահոս