ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Գազայի հատվածում շարունակվող ռազմական գործողությունները վնասում են Իսրայելին և նրա շահերին, առաջին հերթին՝ հասարակական կարծիքի և այլ երկրների հետ հարաբերությունների առումով: Նա այս մասին ասել է The Daily Caller-ին տված հարցազրույցում:
«Նրանք ստիպված են լինելու դադարեցնել այս պատերազմը, դա վնասում է Իսրայելին, դրանում կասկած չկա։ Նրանք կարող են հաղթել պատերազմում, բայց հասարակական կարծիքի աշխարհում նրանք չեն հաղթում, գիտեք, դա նրանց է վնասում», – ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ Իսրայելի վերջին գործողությունները Մերձավոր Արևելքում թուլացրել են նաև երկրի լոբբիստների ազդեցությունը Կոնգրեսում: Թրամփի խոսքով՝ 15-20 տարի առաջ Իսրայելն ուներ ամենահզոր լոբբիստական ռեսուրսները Կոնգրեսում, բայց հիմա նրանց ազդեցությունը թուլանում է:
«Նրանք լիակատար վերահսկողություն ունեին Կոնգրեսի նկատմամբ, իսկ հիմա չունեն այն, գիտեք, ես մի փոքր զարմացած եմ դրանից», – ասել է Թրամփը:

























































































