Այսօր AS & Partners իրավաբանական ընկերությունն ապահովել է «Ժողովուրդ» օրաթերթի շահերի ներկայացումը Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Սևանի նստավայրում։ Գործը վերաբերում է անձի պատվին և արժանապատվությանը պատճառած ենթադրյալ վնասի հատուցմանը։
Դատական նիստում AS & Partners իրավաբանական ընկերության տնօրեն, փաստաբան Ա․ Հովհաննիսյանի կողմից ներկայացվել է «Ժողովուրդ» օրաթերթի դիրքորոշումը, իսկ նիստը հետաձգվել է՝ հայցվոր կողմին հնարավորություն տալով միջնորդություն ներկայացնելու հայցի հիմքի և առարկայի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ։






















































































