
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացվածի համաձայն ընդունել է կառուցապատումների նպատակով օտարված Բյուզադի փողոցի բնակտարածքների բնակիչներին:
Հովիկ Աբրահամյանն անհատական կարգով լսել է բոլոր բնակիչների խնդիրները: Այնուհետև հանդիպմանը ներկա կառուցապատող ընկերության ներկայացուցիչը պարզաբանումներ է ներկայացրել հնչեցված հարցերի կապակցությամբ:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն և սահմանված ժամանակահատվածում լուծել բնակիչների խնդիրները, միաժամանակ ընդգծելով, որ չպետք է մնա որևէ չլուծված հարց:
Վարչապետը վստահեցրել է բնակիչներին, որ նրանց խնդիրները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում: