Մոսկվան և Կիևը դեռևս պատրաստ չեն շարունակել բանակցությունները Ստամբուլի ձևաչափով։ Այս կարծիքը լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չինաստանից վերադառնալուց հետո։
Նա պնդել է, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «հնարավոր է՝ Թուրքիան հանդես գա Ստամբուլի բանակցությունները շարունակելու նախաձեռնությամբ»։
«Պուտինը դրան մոտեցել է «ինչու՞ ոչ» դիրքից։ Սակայն, առայժմ, կողմերը պատրաստ չեն դրան», – ասել է Թուրքիայի առաջնորդը։
2022 թվականի գարնանը Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները բանակցություններ վարեցին Ստամբուլում և համաձայնության եկան հակամարտությունը կարգավորելու հարցում, սակայն համաձայնագրերը ուժի մեջ չմտան Կիևի դիրքորոշման փոփոխության և արևմտյան առաջնորդների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի միջամտության պատճառով։
Համաձայնագրի սկզբունքները ներառում էին Ուկրաինայի չեզոք, ոչ դաշինքային կարգավիճակի պարտավորություններ և իր տարածքում օտարերկրյա զենք տեղակայելուց հրաժարվելը: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերսկսված ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը տեղի ունեցավ Ստամբուլում հունիսի 2-ին:





























