Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին չհայտարարված այցով ժամանել է Կիև՝ քննարկելու Ռամշտայնի ձևաչափով առաջիկա հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին X միկրոբլոգում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիհալը։
«Ուրախ եմ ողջունել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիին Ուկրաինայում։ Հանդիպման ընթացքում մենք կհամակարգենք առաջիկայում Լոնդոնում կայանալիք Ուկրաինայի պաշտպանության շփման խմբի հանդիպման հիմնական հարցերը և համատեղ պաշտպանական նախագծերը։ Մենք պատրաստում ենք կարևոր երկկողմ որոշումներ, որոնք կամրապնդեն մեր երկրների պաշտպանական կարողությունները», – նշել է Շմիհալը գրառման մեջ։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում նշել էր, որ գնահատում է զորքերի պատրաստվածության մակարդակն Ուկրաինայում հնարավոր տեղակայման նախապատրաստվելու համար։
Ուկրաինայի պաշտպանության շփման խմբի հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին Լոնդոնում:





























