Հուլիսի 25-ին զբոսաշրջային ծառայություն մատուցող մեքենաների վարորդները ակցիա էին իրականացնում։ Ակցիայի ժամանակ վարորդները ստորագրահավաք կազմակերպեցին՝ դիմումները հասցեագրելով ՀՀ ոստիկանապետին և Երեւանի քաղաքապետին՝ պահանջելով իրենց նախկին կայանատեղիներից հեռացնել դեղին գծանշումները եւ թույլ տալ կայանել իրենց մեքենաները մինչեւ դիմումների պատասխան ստանալը։
Այժմ քաղաքային իշխանությունները ոչինչ չեն խնայում վարորդներին ճնշելու եւ տուգանելու համար։
Ինչպես վարորդներն են պատմում, տուրիստական ծառայությունների վահանակի համար իրենց տուգանում են 150-200 հազար դրամ։
Հիշեցնենք, որ քաղաքապետարանը որոշում է կայացրել, որով արգելվել է այդ ավտոմեքենաների կայանումը Հյուսիսային պողոտայի սկզբնամասից մինչեւ Հանրապետության հրապարակ։
Էմմա Միքայելյան
Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում
























































































