62 տարեկանում հանկարծամահ է եղել անվանի կինոօպերատոր, Հայաստանի կինոգործիչների միության և կինոօպերատորների գիլդիայի անդամ, բազմաթիվ սիրված ու ճանաչված ֆիլմերի օպերատոր Արտավազդ (Արտո) Խաչատուրյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի կինոգործիչների միությունից։
Միությունը ցավակցություն է հայտնել Արտավազդ Խաչատուրյանի ընտանիքի անդամներին, մտերիմներին, հարազատներին, կինոհանրությանը, արվեստի մարդկանց։
«Արտոյի կորուստը մեծ ցավ պատճառող կորուստ է, մշակութային կորուստ, լավ մարդու, լավ ընկերոջ, լավ գործընկերոջ կորուստ։ Արտոն դեռ 62 տարեկան էր և շատ անելիքներ ուներ թե արվեստում, թե իր ընտանիքի ու մտերիմների համար»,-նշել են միությունից։


















































































