Armenian text to speach

Թրամփը նախատեսում է առաջիկա օրերին հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է առաջիկա օրերին հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և որոշել Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ հետագա քայլերը։

Ամերիկացի առաջնորդն այս մասին ասել է՝ Սպիտակ տանը Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ հանդիպման սկզբում լրագրողների հարցերին պատասխանելիս։«Ես շատ շուտով կխոսեմ նրա (Պուտինի) հետ։ Եվ ընդհանուր առմամբ կհասկանամ, թե ինչ կանենք: Ես կխոսեմ նրա հետ առաջիկա մի քանի օրերին։ Եվ ես ճշգրիտ կիմանամ, թե ինչ է կատարվում», – հավելել է ամերիկացի առաջնորդը։




Լրահոս