
Ամերիկյան Coca-Cola ընկերությունը 86 տարվա մեջ առաջին անգամ փոխել է իր գաղտնի բանաձեւի պահպանման վայրը,- հաղորդում է Agence France-Presse-ը: Սա հատուկ օր է Coca-Cola-ի պատմության մեջ եւ խմիչքի հանդես գալու 125-ամյակի տոնակատարության հիանալի կուլմինացիա,- հայտարարել է ընկերության նախագահ Մուհթար Կենթը: Coca-Cola-ի բաղադրատոմսը մշակվել է 1886-ին Ջոն Փեմբերթոնի կողմից: Խմիչքի բանաձեւը պահվել է գաղտնի վայրում, այն անգիր հիշել են միայն մի քանի մարդ, եւ մինչևեւրոշ ժամանակ բաղադրատոմսը փոխանցվում էր միայն բանավոր: 1919-ին ընկերության ղեկավար Էռնեստ Վուդրաֆը վարկ վերցրեց Նյու Յորքի բանկից եւ ձեռքով գրված բանաձեւը որպես երաշխիք թողեց բանկում: Վարկի տոկոսները վճարվեցին միայն 1925 ին , եւ այդ ժամանակից սկսած բանաձեւը պահվում էր Ատլանտայի SunTrust բանկում: Ընկերության տվյալներով՝ աշխարհի ավելի քան 200 երկրներում օրական Coca-Cola է գնում 1.7 մլրդ մարդ: